research
  • 22 Май
  • 2024

Լույսի միջազգային օր

    Մայիսի 16-ին Հայ-Ռուսական համալսարանում նշեցինք լույսի միջազգային օրը NanoPQIQO գիտաժողովի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 50 դպրոցականներ, ովքեր հնարավորություն ունեցան ունկնդրելու գիտահանրամատչելի դասախոսություններ ՀՌՀ Ինժիներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն ֆիզ․մաթ․գիտ․ դոկտոր Արամ Պապոյանի և նույն ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Մխիթարյանի կողմից։ Միջոցառումը կազմակերպվել էր համալսարանում գործող ԵՄ Հորիզոն 2020 NanoQIQO ծրագրի և OPTICA, SPIE, EPS ուսանողական ընկերությունների կողմից։

    Категории