Ֆիլմը պատմում է ՌՀՀ Ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Գրիգորյանի կյանքի և մասնագիտական ուղու մասին։ Կադրերի և հուշերի միջոցով բացահայտվում է նրա նվիրվածությունը մանկավարժական գործին, ուսանողների հետ երկարամյա աշխատանքի փորձը և այն արժեքները, որոնք ձևավորել են նրա կերպարը համալսարանական միջավայրում։