research
  • 03 Апр
  • 2026

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետը ՌՀՀ ում

    Իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնը Ռուս- Հայկական համալսարանի դատական նիստերի դահլիճում կազմակերպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ` Ծովինար Թադևոսյանի հանդիպումը ուսանոզների հետ: Հանդիպման ընթացքում Ծովինար Թադևոսյանը քննարկեց պատիժ կրող անձանց իրավական կարգավիճակը, դրա համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, ներկայացրեց կատարված աշխատանքներն ու հետագա զարգացումները։ Հանդիպումն անցավ ակտիվ մթնոլորտում՝ ուսանողների բազմաթիվ հարցերով։ Նման նախաձեռնությունը կնպաստի ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը և իրավական համակարգի առավել խորքային ընկալմանը։