Մայիսի 25-ին ՌՀՀ-ում անցկացվեց «Տնտեսական աճի էկզոգեն և էնդոգեն գործոնները նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում» թեմայով կլոր սեղան։ Քննարկման ընթացքում տնտեսագետներն ու փորձագետները անդրադարձան Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին, համաշխարհային տնտեսական փոփոխություններին և տնտեսական աճի հիմնական գործոններին։