«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, Էդվարդ Սանդոյանը ստորագրել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության հուշագիր։ Հայ֊Ռուսակական համալսարանի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև համագործակցությունը նախատեսում է բարձրագույն կրթության ոլորտում համատեղ միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև ժամանակակից միջազգային գիտելիքների կիրառմամբ ծրագրերի իրականացում, այդ թվում՝ Հայ-Ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոցի համար նոր լաբորատորիայի բացում։