Համագումարը նվիրված էր իրանալեզու հանրույթներին առնչվող տարբեր խնդիրների՝ պատմության, լեզվի, ազգագրության, գրականության, կրոնների, մշակույթի և քաղաքական հարցերի արծարծմանը: Իրանալեզու հանրույթներ ասելով՝ ի նկատի ունենք իրանական լեզուներով և բարբառներով խոսող ժողովուրդներին, որոնք ապրում են այսօր Փոքր Ասիայից մինչև Հնդկական թերակղզի ընկած տարածքներում: